Թեհրանում Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերծված ընդունելության վերաբերյալ
10 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 8-ին Թեհրանում ՀՀ դեսպանության կողմից հանդիսավոր կերպով նշվել է Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 15-րդ տարեդարձը։
Այդ կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Թեհրանում հավատարմարված դիվանաիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ եւ դիվանաետներ, ԻԻՀ Պաշտպանության եւ Զինված ուժերի աջակցման փոխնախարարը, նախարարության, լխավոր շտաբի, բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաեւ` Թեհրանի, Սպահանի ու Ատրպատականի հայոց թեմերի հոեւոր առաջնորդներ, արցախյան հերոսամարտի մասնակիցներ, ազային իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի եւ շնորհավորական ուղերձով դիմել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ապա ելույթ է ունեցել Ռազմական կցորդ` փոխնդապետ Արթուր Ազնավուրյանը, որն ընդհանուր ծերով ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի ստեղծման եւ կազմավորման պատմությունը, զարացման փուլերն ու արդի վիճակը:
Ելույթներում անդրադարձ է կատարվել Շուշիի ազատարման 15-րդ տարելիցին` որակելով այն որպես հայ ժողովրդի նորաույն պատմության հերոսական էջ եւ ՀՀ զինված ուժերի ստեղծման ու կայացման ործընթացի կարեւորաույն փուլ:
Ընդունելության ընթացքում կազմակերպվել է հյուրասիրություն, ցուցադրվել են տեսարություններ ՀՀ անկախության 15 տարելիցին նվիրված զինվորական շքերթից: