Աթենքում մայիսի 9-ի միջոցառումներին ՀՀ դեսպանի մասնակցության վերաբերյալ

10 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 9-ին ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին եւ զոհվածների հիշատակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին եւ ելույթներ ունեցան ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը եւ ՌԴ դեսպան Անդրեյ Վդովինը, ինչպես նաեւ Հունաստանի խորհրդարանի ու կառավարության անդամներ:

Արարողությանը մասնակցում էին նաեւ հույն եւ ռուս ուղղափառ եկեղեցիների, տեղական կառավարման մարմինների եւ ԱՊՀ որոշ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:

Վահրամ Կաժոյանը դեսպանության կողմից ծաղկեպսակ դրեց «Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին»:

Տպել էջը