Ուրուգվայի Օրենսդրական պալատում Հայոց ցեղասպանության 92-րդ ամյակի ոգեկոչմանը նվիրված միջոցառման վերաբերյալ

04 մայիսի, 2007

Ս.թ. ապրիլի 30-ին Ուրուգվայի Օրենսդրական պալատի մեծ դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 92-րդ ամյակի ոգեկոչմանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի, Հայ կենտրոնի եւ Հայ դատի հանձնախմբի համատեղ նախաձեռնությամբ:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ նրա միջազգային ճանաչումը պահանջող ելույթներով հանդես եկան Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Տաբարե Հակենբրուչը, խորհրդարանում ներկայացված տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ուրուգվայի կառավարության անունից ելույթ ունեցավ Տուրիզմի եւ սպորտի փոխնախարար Լիլիան Քեշիշյանը: Միջոցառմանն իր մասնկացությունը բերեց եւ հանդես եկավ ելույթով Արգենտինայում եւ համատեղության կարգով Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված երեկոյին մասնակցեցին ավելի քան 500 ուրուգվահայեր, Ուրուգվայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական թերթերում եւ հեռուստատեսությամբ:

Տպել էջը