Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 15- ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ
04 մայիսի, 2007Ս. թ. մայիսի 1-ին Բուենոս Այրեսի ամենամյա Դոքի միջագգային խոշորագույն ցուցահանդեսի շրջանակներում՝ ՀՀ դեսպանության հովանավորությամբ անցկացվեց մեծ միջոցառում «Հայաստանի օր» խորագրով, որր նվիրված էր Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին։
Ցուցահանդեսի խոշորագայն «Խոսե Էրնանդես» դահլիճում հավաքված շուրջ 2000 հանդիսատեսների, այդ թվում բարձրաստիճան պետական պաշտոնյաների, օտարերկրյա դեսպանների, լրագրողների, հայկական եւ ազգային այլ փոքրամասնությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչների առջեւ ոդջույնի խոսքով հանդես եկան Հւսյ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի կենտրոնական վարչության փոխնախագահ Ա. Ջերեջյանը եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանր։
Համայնքային տարբեր կառույցների ուժերով տրվեց մեծ համերգ։ Հայկական երգն ու պարը ներկայացրին «Ար—ագալ» երգչախումբը, «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային համույթները, ելույթ ունեցավ նւսեւ «Լոս Արմենիոս» նորաստեդծ հւսյկական ռոք-անսամբլը։
Միջոցառումն արժանացավ ներկաների բարձր գնահատանքին: