Եգիպտոսում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀ ԱԳ նախարար Ահմադ Աբու ալ-Ղեյտի հանդիպման վերաբերյալ

23 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 14-16-ը ՀՀ նախագահի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀ ԱԳ նախարար Ահմադ Աբու ալ-Ղեյտի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին ՀՀ նախագահի Եգիպտոս այցը երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից, ինչպես նաեւ քննարկեցին ՀՀ եւ ԵԱՀ միջեւ հետագա համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Երկու երկրների արտգործնախարարները կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ներկա վիճակը:

Տպել էջը