Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
23 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 22-24-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին:
Կենտրոնական միջոցառումները նախատեսված են Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Բեռլինում, որոնց ներկա կլինեն գերմանական դաշնային եւ երկրամասային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գիտական եւ մշակութային աշխարհի ներկայացուցիչներ:
Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Շուբերտի եւ Ռախմանինովի ստեղծագործությունները:
Բեռլինում միջոցառումը կանցկացվի քաղաքի ամենամեծ եկեղեցիներից մեկում` քաղաքի կենտրոնում գտնվող Ֆրանսիական տաճարում: Երեկոն կբացի Բեռլինի հայ համայնքի նախագահը: Ելույթով հանդես կգան ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: