Բելգրադում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ
19 ապրիլի, 2007Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների 16-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելգրադում գտնող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը:
Հանդիպմանը շեշտը դրվեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի այսօր քննարկվող սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա:
Այդ կապակցությամբ համանախագահները մտքեր առաջարկեցին կողմերին` քննարկման համար:
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համանախագահների տարածաշրջան այցելության վերաբերյալ, որի ընթացքում նրանք կծանոթանան կողմերի դիրքորոշումներին եւ կքննարկեն երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը: