Հունաստանում ՀՀ դեսպանությունում «Հայաստանի ու Արցախի բարեկամների միություն» բարեգործական կազմակերպության անցկացրած միջոցառման վերաբերյալ
18 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 16-ին Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանի ու Արցախի բարեկամների միություն» բարեգործական կազմակերպության ղեկավարների հանդիպումը հունահայ հասարակական, քաղաքական, բարեսիրական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ներկաներին ողջունեց եւ «Հայաստանի ու Արցախի բարեկամների միություն» բարեգործական կազմակերպությանը երախտիքի խոսք ասաց ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:
Միության ղեկավար Հրանտ -Միքայել Բասմաճյանը ներկաներին պատմեց իրենց կազմակերպության ստեղծման, առաքելության ու կատարած գործերի մասին: Մասնավորապես, 2000թ-ից մինչ այսօր միությունը հանձն է առել հնարավորինս աջակցություն ցուցաբերել Հայաստանի հյուսիսային սահմանին գտնվող Լոռու մարզի Ջիլիզա գյուղին: Միության շնորհիվ հնարավոր է եղել գյուղում անցկացնել ջրագիծ, նորոգել դպրոցը, բազմատեսակ օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին:
Հանդիպմանը ցուցադրվեց միության գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: