Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստին Հայաստանի մասնակցության վերաբերյա
18 ապրիլի, 2007
լՍ.թ. ապրիլի 16-ին Փարիզում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 63-րդ նիստը, նվիրված 2006թ. սեպտեմբերին Բուխարեստի գագաթաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Կազմակերպության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին, քաղաքական հարցերի՝ մասնավորապես ֆրանկոֆոն երկրների տարածքում հակամարտությունների կարգավորման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակին, ինչպես նաեւ մշակութային բազմազանությանը նույնանուն Կոնվենցիայի գործարկման շրջանակներում:
Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի նիստին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 68 անդամ եւ դիտորդ երկրների ղեկավարների անձնական ներկայացուցիչները այդ կազմակերպությունում: Խորհրդի աշխատանքներին մասնակցում էր եւ ելույթով հանդես եկավ ՖՄԿ-ում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը: