Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի վերաբերյալ
18 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 12-ին «RP Musical management» կազմակերպության եւ Լոնդոնում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով, Լոնդոնի Վիգմոր սրահում տեղի ունեցավ 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Գարնան հիշատակի համերգը» (Spring Remembrance Concert), որին մասնակցում էին հանրաճանաչ հայ կատարողներ Հասմիկ Պապյանը, Վարդան Մամիկոնյանը, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները:
Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու էին եկել Լոնդոնի հայ համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Համերգը տեղի ունեցավ լիքը դահլիճում եւ ընդունվեց մեծ խանդավառությամբ: