ՀՀ ԱԳ նախարարի Վարդան Օսկանյանի եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հանդիպման վերաբերյալ

13 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը` Լեո Փլաթվոետի (Leo Platvoet) գխավորությամբ:

Զրուցակիցները անդրադարձան ԵԽԽՎ կողմից իրականացվելիք դիտորդական առաքելության անցկացման հետ կապված խնդիրներին, ընտրական օրենսդրության կատարմանն ու Հայաստանի իշխանությունների` առաքելությանը աջակցության հարցերին:

Նախարարը կրկնեց կառավարության վճռկանությունը ինչպես ընտրությունների միջազգային չափանիշների համաձայն կազմակերպման այնպես էլ առաքելության իրականացման համար լիարժեք պայմաններ ստեղծելու հարցում:

Պրն. Փլաթվոետը նշեց, որ առաքելության անդամները հետեւում են նախընտրական քարոզչությանը եւ այդ շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են անկացրել ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:

Տպել էջը