Ստրասբուրգում Հայկական ֆիլմերի փառատոնի բացման վերաբերյալ

12 ապրիլի, 2007

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի եւ Ալզասի մշակութային հարցերով խորհրդի աջակցությամբ ապրիլի 11-ին Ստրասբուրգի «Օդիսե» (Odyssռe) կինոթատրոնում մեկնարկել է «Հայաստանը կինոյում» խորագրով հայկական ֆիլմերի երկշաբաթյա փառատոնը։

Փառատոնի բացման կապակցությամբ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կազմակերպել է ընդունելություն, որին ներկա են եղել Ստրասբուրգի իշխանությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի Խորհրդում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայ հանրահայտ ռեժիսորների ստեղծագործություններից` «Արարատ», «Մայրիկ», «Լռության Սիմֆոնիա», «Մեր մանկության տանգոն» եւ այլ ֆիլմեր։

Տպել էջը