Կալիֆորնիայի Սենատում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը ելույթի վերաբերյալ

12 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 9-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի վերին պալատի` Սենատի լիագումար նիստում հանդես է եկել ելույթով Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ։

Ընդգծելով պատմական իրադարձություններից դասեր քաղելու եւ մարդկության դեմ ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը` Հայաստանի գլխավոր հյուպատոսն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժմանը` ավելացնելով, որ այդ երկրի վարած քաղաքականությունը չի նպաստում կայունությանը եւ խաղաղությանը տարածաշրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը միաժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ հայերը ակնկալում են հայ-թուրքական սահմանի բացումն առանց նախապայմանների, որպեսզի ժողովուրդները կարողանան քննարկել իրենց անցյալը եւ կերտել ապագա հարաբերությունները։

Նույն օրը Կալիֆորնիայի ստորին պալատը` Ասամբլեան, ընդունել է «1915–1923թթ. Հայոց Ցեղասպանությունը Կալիֆորնիայում հիշատակի օր ճանաչելու մասին» Սենատի հետ համատեղ բանաձեւը, որում մասնավորապես կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին եւ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կոչ է արվում նաեւ Թուրքիային ընդունելու Հայոց ցեղասպանության փաստը։

Տպել էջը