Ֆրանսիայում Շավարշ Միսակյանի անունը կրող հրապարակի բացման վերաբերյալ
12 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն հանդիսավոր բացել են հայ ազգային գործիչ, ֆրանսահայ, «Յառաջ» թերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի անունը կրող հրապարակը։
Հանդիսությանը ներկա են եղել Շավարշ Միսակյանի դուստրը՝ «Յառաջի» ներկայիս խմբագիր տկն. Արփիկ Միսակյանը, մայրաքաղաքի 9-րդ թաղամասի քաղաքապետ Ժակ Բրավոն, լրագրողներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցչիներ։
«Այս հրապարակը, որ կրում է մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի անունը, նաեւ հարգանքի տուրք է ողջ ֆրանսահայությանը եւ գալիս է ավելանալու Փարիզում եղած հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող այլ բազմաթիվ վկայություններին», բացման խոսքում նշել է դեսպան Նալբանդյանը։