ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզո Սյուելյանի հանդիպման վերաբերյալ
06 ապրիլի, 2007Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ ս. թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզո Սյուելյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը շնորհավորական ուղերձներ հղեցին միմյանց, անդրադարձան հայ-չինական հարաբերությունների 15 տարվա ձեռքբերումներին եւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյա հոբելյանի առիթով շնորհավորական ուղերձներ են միմյանց հղել նաեւ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանն ու Լի Ջաոսինը: