ՀՀ ԱԳՆ-ին Չինաստանի կողմից տեխնիկական օգնություն հատկացնելու վերաբերյալ

04 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից ՀՀ արտաքին գերատեսչությանը տեխնիկական օգնության հատկացման փաստաթղթերի ստորագրման արարողություն: Տեխնիկական օգնությունն իր մեջ ներառում է համակարգչային սարքավորումներ:

Միջոցառումը նվիրված էր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյա հոբելյանին, որը լրանում է այս տարի:

Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ծո Սյուելյանը:

Տպել էջը