Ռումինիայում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից կազմված համերգի վերաբերյալ
02 ապրիլի, 2007Ս.թ. մարտի 29-30-ը Բուխարեստի «Ատենեուլ Ռոման» (Ateneul Roman) կենտրոնական համերգասրահում Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ կայացել են Ջեորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները` դիրիժոր Ռադու Պոպայի (Radu Popa) ղեկավարությամբ: Ծրագրում ներառված են եղել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտները:
Մինչ այդ, մարտի 9-ին դիրիժոր Ռադու Պոպան համանման ծրագրով ղեկավարել էր Ռումինիայի արեւմուտքում գտնվող Տիմիշոարա (Timisoara) քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
ՀՀ դեսպանության կողմից իրականացվող մշակութային համագործակցության հետագա ծրագրերում նախատեսվում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառմամբ նոր համերգներ Ռումինիայում, ս.թ. հունիսին եւ սեպտեմբերին: