Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ արտերկրում ՀՀ դեսպանություններում անցկացված արարողությունների վերաբերյալ
28 մարտի, 2007Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում իջեցվել է ՀՀ պետական դրոշը, ինչպես նաեւ բացվել են սգո մատյաններ, որտեղ իրենց ցավակցական գրառումներն են թողել ՀՀ դեսպանություններ այցելած դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ երկրներում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, հայ համայնքների, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ: