Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ փոխանցված ցավակցականների վերաբերյալ
28 մարտի, 2007Ս.թ. մարտի 28-ին, օրվա երկրորդ կեսին շարունակվեցին ցավակցական ուղերձները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահյանը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին, Լիբանանի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդը, Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարար Աննա Ֆոտիգան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու-Տարիչիանուն, Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Ակիլ Ակիլովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության վարչական խորհրդի վարչապետ Պակ Բոն Ջուն, Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտաքին գործերի նախարար Սելսո Ամորիմը, Լիբանանի արտաքին գործերի նախարար Ֆաուզի Սալլուխը, Սիրիայի Արաբական Հանրապետության «Բաաս» արաբական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլլահ Ալահմարը, Ասիական Զարգացման Բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: