Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ փոխանցված ցավակցականների վերաբերյալ

28 մարտի, 2007

Ս.թ. մարտի 28-ին, շարունակվեցին ցավակցական ուղերձները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոպ Սխեֆերը, Բելգիայի թագավորության վարչապետ Գի Վերհոֆստադը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը, Կանադայի թեմի (Անթիլիաս) առաջնորդարանից եւ Տորոնտոյի Հ.Յ.Դ. «Սողոմոն Թեհլերյան» կոմիտեի վարչությունը, Ամերիկայի Հայկական Մշակութային Ասոցիացիայի նախագահ Ռիտա Բալյանը, Թեքեյան Մշակութային Միության ատենապետ Հարություն Արզումանյանը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Բելգիայի թագավորության ԱԳ նախարար Կարլ դե Գուխտը, Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրգեն Լիգը, Լիբանանի Խորհրդարանի անդամ դոկտոր Եղիկ Ջերեջյանը, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Մարիա Կադլեչիկովան, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Վարուժան Ոսկանյանը, Հարավային Աֆրիկայում Հայկական միության նախագահ, Հարավային Աֆրիկայում Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Ժակ Ադանալյանը, Երեւանի Ավետարանական Եկեղեցին:

Տպել էջը