Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ Ալեքսանդրիայի նահանգապետի հանդիպման վերաբերյալ
27 մարտի, 2007Ս.թ. մարտի 18-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ Ադել Լաբիբի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ալեքսանդրիա եւ Գյումրի քաղաքների միջեւ համագործակցության հնարավորությունները:
Այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա աշնանը կազմակերպել Գյումրիի քաղաքապետի այցը Եգիպտոս, գործարարների համաժողով, ինչպես նաեւ նշյալ այցի ընթացքում ստորագրել փաստաթուղթ Ալեքսանդրիա եւ Գյումրի քաղաքների միջեւ համագործակցության վերաբերյալ:
Եգիպտական կողմը հայտնել է, որ պատրաստ է ընդունել Գյումրիի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկկողմ առեւտրատնտեսական ու գիտամշակութային համագործակցության զարգացման հնարավորությունները: