Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ փոխանցված ցավակցականների վերաբերյալ

27 մարտի, 2007

Ս.թ. մարտի 27-ին, օրվա երկրորդ կեսին շարունակվեցին ցավակցական ուղերձները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը, Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոն:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության քարտուղարությունը, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը, ՀՀ-ում Ֆիլիպինների Հանրապետության Պատվո հյուպատոս Ալբերտ Թարոյանը, Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վան Ցզյաժույը:

Տպել էջը