Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ փոխանցված ցավակցականների վերաբերյալ

27 մարտի, 2007

Ս.թ. մարտի 27-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Շվեդիայի թագավորության վարչապետ Ֆրեդերիկ Ռեյֆֆիլդը (Frederic Reinfeldt), Ֆինլանդիայի վարչապետ Մատի Վանհանենը (Matti Vanhanen), Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը (Karolos Papoulias), Հունաստանի Հանրապետության վարչապետ Կոստաս Կարամանլիսը (Kostas Karamanlis), Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Պաղեստինի Ազատագրման կազմակերպության ղեկավար եւ Պաղեստինի Ազգային իշխանությունների նախագահ Մահմուդ Աբբասը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Սիդորսկին, Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, փոխվարչապետ, ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը, ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ժեդիմինաս Կիրկիլասը, Հունաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Թեոդոր Կասիմիսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը