Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ փոխանցված ցավակցականների վերաբերյալ

26 մարտի, 2007

Ս.թ. մարտի 26-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին է փոխանցել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ցավակցական նամակը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը փոխանցել է Բուլղարիայի վարչապետ Սերգել Ստանիշեւի ցավակցական հեռագիրը` ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փոխանցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլեերի ցավակցական նամակը:

ՀՀ ԱԺ-ին, Հանրապետական կուսակցությանն ու Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին ցավակցություն է հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

ՍԾՏՀ կազմակերպության միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը ՍԾՏՀ հայաստանյան ներկայացուցչության միջոցով ցավակցական նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Տպել էջը