Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ փոխանցված ցավակցականների վերաբերյալ
26 մարտի, 2007Ս.թ. մարտի 26-ի առավոտյան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Ազնավուրը խնդրել է իր ցավակցությունը հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նշելով, որ ջերմությամբ է հիշում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները, որոնցից վերջինը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում:
ՀՀ նախագահին եւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին ցավակցություններ են ուղղվել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական գրասենյակի համակարգող տկն. Կոնսուելո Վիդալի, ԱՄԷ փոխվարչապետ շեյխ Սուլթան բեն Ջայիդ Ալ Նահյանի, ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Շոհրատ Ջումաեւի կողմից: