«Ռուսատան-Հայաստան» միջազգային մամլո-ակումբի բացման վերաբերյալ
23 մարտի, 2007Ս.թ. մարտի 19-ին Մոսկվայում կայացավ «Ռուսաստան-Հայաստան» միջազգային մամլո-ակումբի բացման արարողությունը։ Ակումբի հիմնադիրներն են Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերությունն ու Ռուսաստանի լրագրողների միությունը։
Ակումբի բացման արարողությանը ելութներ ունեցան Ռուսաստանի լրագրողների միության նախագահ պրն. Վ. Բոգդանովը եւ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ պրն. Վ. Կրիվոպուսկովը։ Ըստ բանախոսների, ակումբը մշտական հիմունքներով կաջակցի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կայուն տեղեկատվական փոխանակության, երկկողմ հարաբերությունների պատմության եւ արդի վիճակի լուսաբանման գործընթացներին։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանն իր ողջույնի ելույթում, բարձր գնահատելով նախաձեռնող կողմերի ջանքերը, մամլո-ակումբի հիմնման փաստը համարեց որպես հայ֊ռուսական երկխոսության ընդլայնման եւ հետագա զարգացման հիանալի օրինակ։