ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված Երեւան-Կոսովո հեռուստակամուրջի վերաբերյալ
16 մարտի, 2007 Ս.թ. մարտի 16-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ԱԳՆ-ում կազմակերպեց Երեւան-Կոսովո հեռուստակամուրջ` Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի անդամների եւ նրանց ընտանիքների համար: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱԳՆ եւ Երեւանում ԱՄՆ դեսպանության ջանքերով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Զինծառայողներին ողջունեցին նաեւ խաղաղապահ գումարտակի փոխգնդապետ Արտակ Տոնոյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: