ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Կանանց Սոցինտերնի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

16 մարտի, 2007

Ս.թ. մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Կանանց Սոցինտերնի ներկայացուցիչներ Փիա Լոկատելլիին (Կանանց Սոցինտերնի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ, Իտալիա), Բարբարա Պրամըրին (Ավստրիայի խորհրդարանի նախագահ, Կանանց Սոցինտերնի փոխնախագահ), Մառլեն Հասին (Կանանց Սոցինտերնի Գլխավոր քարտուղար,Նիդերլանդներ): Նրանք Հայաստանում են գտնվում Կանանց Սոցինտերնի վարչության եւ տարածաշրջանային ժողովներին մասնակցելու նպատակով:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Հայաստանում կանաց վիճակի, կառավարման հաստատություններում կանանց ներկայացուցչության մակարդակի վերաբերյալ: Հյուրերը ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրեցին կանանց իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաների վավերացման նպատկահարմարության վրա:

Շոշափելով երկկողմ հարցերը, Ավստրիայի խորհրդարանի նախագահը նկատեց Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ վերջին շրջանում ակտիվ միջկառավարական շփումները: Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման առումով կարեւորվեց երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի հաստատումը:

Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներ:

Տպել էջը