Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների ֆիլմերի փառատոնի բացման վերաբերյալ

16 մարտի, 2007

Ս.թ. մարտի 14-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութունում Ռումինիայի 2006-2008թթ. նախագահության ընթացքում ծրագրված միջոցառումների շրջանակում Բուխարեստի Ֆրանսիական մշակութային ինստիտուտի դահլիճում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների ֆիլմերի փառատոնի բացումը: Փառատոնը կտեւի մինչեւ մարտի 19-ը:

Փառատոնին մասնակցում են Հայաստանը, Կանադան, Ֆրանսիան, Լիբանանը, Ռումինիան, Սլովակիան, Շվեյցարիան, Վիետնամը եւ Բելգիան:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը փառատոնին է ներկայացրել Ռուբեն Գեւորգյանցի «Փարաջանով` վերջին կոլաժ» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմը` ֆրանսերեն լեզվով:

Փառատոնի հանդիսավոր բացումը կատարեց Ռումինիայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Բոլոն (Herve Bolot): Ներկա էին մասնակից երկրների դեսպաններ, այդ թվում նաեւ` Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը, ռումինական պաշտոնյաներ, կինոարվեստի եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Տպել էջը