ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարՆիկոլայ Բորդյուժայի հանդիպման վերաբերյալ

15 մարտի, 2007

Ս.թ. մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գործունեության իրականացման հետ կապված մի շարք հարցեր, որն իր մեջ ներառում է կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները եւ կազմակերպության կանոնակարգային մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Զրուցակիցները նշեցին արդյունավետ գործակցությունը հայկական կողմի եւ կազմակերպության քարտուղարության միջեւ: Գոհունակություն արտահայտվեց միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Տպել էջը