Համահայկական խաղերին Արգենտինայի պատվիրակության մասնակցության վերաբերյալ

14 մարտի, 2007

Ս.թ. մարտի 12-ին Արգենտինայի մայրաքաղաքի «Ուիլթոն» հյուրանոցիսրահում կայացավ Համահայկական խաղերի Բուենոս Այրեսի կազմակերպչական կոմիտեի շնորհանդեսը, որին պաշտոնապես հայտարարվեց ս.թ. օգոստոսին Հայաստանում կայանալիք IV Համահայկական խաղերին արգենտինահայ մարզիկների մասնակցության մասին:

Ինչպես իր խոսքում նշեց Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, համահայկական խաղերը դիտվում են ոչ միայն իբրեւ զուտ սպորտային միջոցառում, այլ նաեւ` փայլուն առիթ եւ միանգամայն ազդու միջոց սփյուրքահայ երիտասարդների կապը մայր հայրենիքի հետ առավել սերտացնելու համար:

Գալիք խաղերին մասնակցելու համար Հայաստան կուղեւորվեն Բուենոս Այրես ու Կորդոբա քաղաքները ներկայացնող շուրջ 80 մարզիկ:

Շնորհանդեսի բանախոս` այս առիթով Կանադայից ժամանած` Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Հրանտ Բարդակչյանն անդրադարձ կատարեց Համահայկական խաղերի անցկացման պատմությանը, հատուկ ընդգծեց այն վիթխարի ոգեւորությունն ու ազգային հպարտությունը, որոնք առաջացնում են խաղերը հայ երիտասարդների միջավայրում:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում IV Համահայկական խաղերին նաեւ ուրուգվայահայ մարզիկերի մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել էջը