ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Շվեյցարիա կատարելիք այցի վերաբերյալ

12 մարտի, 2007

Ս.թ. մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Ժնեւ, ուր կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Նախատեսվում է նախարարի ելույթը:

Նույն օրը նախարար Օսկանյանը կմեկնի Բերն, որտեղ հանդիպում կունենա Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար տկն. Միշլին Քալմի-Ռեյի հետ (Misheline Calmi-Rey):

Մարտի 14-ին Ժնեւում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Տպել էջը