ՀՀ ԱԳՆ-ում անցկացված արտաքին քաղաքականության չորրորդ սեմինարի վերաբերյալ

10 մարտի, 2007

Ս.թ. մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ավանդական հանդիպում-սեմինարը ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարության եւ ՀՅԴ Հայ Դատի խորհրդի ներկայացուցիչների միջեւ:

Սեմինարին քննարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ՀՀ ԱԳՆ կառույցների եւ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման հնարավորությունները:

Ամփոփելով հանդիպումը, ԱԳ նախարար Վ. Օսկանյանը նշեց դրա օգտակարությունը եւ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը քաղաքական ուժերի հետ նման քննարկումների կազմակերպման հարցում:

Տպել էջը