Աթենքում նշված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 100-ամյակի վերաբերյալ

06 մարտի, 2007

Ս.թ. մարտի 4-ին Աթենքում մեծ շուքով նշվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 100-ամյակը: Պաշտոնական մասում, որպես բանախոս, հանդես է եկել անվանի հրապարակախոս, Բեյրութի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Պարույր Աղբաշյանը: Այնուհետեւ, տոնակատարությունը շարունակվել է հարուստ մշակութային ծրագրով: Միջոցառումը հովանավորել է Պիրեյի նահանգապետությունը:

Նույն օրը, Աթենքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունահայոց Ազգային վարչության կազմակերպությամբ մատուցվել է հոգեհանգիստ` ի հիշատակ Հրանտ Դինքի:

Միջոցառումներին մասնակցել է Հայաստանի դեսպանությունը: Ելույթ են ունեցել հունահայ համայնքի, հունական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը:

Տպել էջը