ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱՄՆ պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսի հանդիպման վերաբերյալ
05 մարտի, 2007ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. մարտի 5-ին հանդիպեց ԱՄՆ պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսին (Condoleezza Rice):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նշվեց ԱՄՆ կառավարության կողմից հռչակած Հազարամյակի մարտահրավներ ծրագրի նշանակությունը Հայաստանում գյուղական աղքատության կրճատման ծրագրի իրագործման գործում: Նախարարը ներկայացրեց ծրագրի իրականացման համար մինչ օրս կատարված նախապատրաստական աշխաանքները:
Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրանց միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:
Քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց կարգավորման ուղղությամբ ԱՄՆ միջնորդական նախաձեռնությունները:
Կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների եւ հեռանկարների վերաբերյալ:
Օրվա երկրորդ կեսին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում: