Թբիլիսիում անցկացված «Մերհաբարեւ» հայ-թուրքական լուսանկարների ցուցահանդեսի վերաբերյալ

02 մարտի, 2007

Ս.թ. փետրվարի 28-ին Վրաստանի խորհրդարանի գրադարանի դահլիճում անց է կացվել «Մերհաբարեւ» հայ-թուրքական լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ:

Հիշյալ միջոցառումը հայ եւ թուրք ֆոտոլրագրողներ Ռուբեն Մանգասարյանի եւ Օսջան Յուրդալանի համատեղ ցուցահանդեսի հերթական շնորհանդեսն էր: Նույն լուսանկարչական էքսպոզիցիան 2006թ. ցուցադրվել է Թուրքիայում եւ Հայաստանում:

Ներկաների թվում էին Վրաստանի Առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը, Վրաստանի Խորհրդարանի փոխխոսնակ Մ. Մաչավարիանին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբ. Վազգեն Միրզախանյանը, բազմաթիվ այցելուներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգը, Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Սիլվանյանը եւ Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Էրթան Դեզգյորը:

Դեսպան Սիլվանյանն իր ելույթում, բարձր գնահատելով նախաձեռնող եւ հյուրընկալող կողմերի ջանքերը, ցուցահանդեսի կազմակերպումը համարել է որպես հայ֊թուրքական երկխոսության ծավալման հիանալի օրինակ։

Տպել էջը