«Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին. Ընտրական վեճեր» սեմինարի վերաբերյալ
02 մարտի, 2007Ս.թ. մարտի 1-2-ը Երեւանում, Հունաստանի արտաքին գործերի նախարարության հովանավորմամբ, ՀՀ ԱԳՆ-ի, Վճռաբեկ դատարանի եւ Հունաստանի Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնի կողմից անց կացվեց «Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին» շարքի «Ընտրական վեճեր» խորագրով երկրորդ, ամփոփիչ սեմինարը: Առաջին սեմինարը տեղի էր ունեցել ս. թ. հունվարի 15-16-ը:
Սեմինարների աշխատանքներին մասնակցեցին Երեւանի եւ Հայաստանի այլ մարզերի առաջին ատյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանների 45 դատավորներ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ընտրական օրենսդրության եւ ընտրական վեճերի փորձագետներ` Հունաստանի իրավունքի դպրոցից, Հունաստանի վարչական դատարանից եւ Հունաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Սեմինարների ընթացքում անդրադարձ կատարվեց ընտրական վեճերի պատմությանը, վերաքննիչ եւ այլ դատարանների` ընտրությունների արդյունքների եւ դրանց գործընթացային դրույթների օրինականությանը վերաբերվող վճիռներին:
Սեմինարները կազմակերպվել էին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: