ՀՀ ԱԳ փոխնախարար Ա.Բայբուրդյանին Ռումինիայի դեսպան Քրինա Ռոդիքա Պրունարիուի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ

01 մարտի, 2007

Ս.թ. մարտի 1-ին ԱԳ փոխնախարար Ա. Բայբույդյանն ընդունեց Ռումինիայի դեսպան Քրինա Ռոդիքա Պրունարիուին (Crina Rodica Prunariu), վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:

Փոխնախարար Բայբուրդյանը շնորհավորեց տկն. Պրունարիուին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց պատասխանատու առաքելության իրականացման գործում: Նա իր խոսքում ընդգծեց Ռումինիայի հետ հարաբերությունների սերտացման կարեւորությունը` հատկապես ԵՄ-ին անդամակցելուց հետո, ինչպես նաեւ կարեւորեց այդ երկրի փորձը տնտեսության զարգացման ոլորտում:

Տկն. Պրունարիուն հայտնեց իր երկրի պատրաստակամությունը ամեն կերպ աջակցել Հայաստանին ԵՄ հետ Գործողությունների ծրագրի շրջանակներում տարբեր նախաձեռնությունների իրագործման գործընթացում:

Տեղեկանք. Քրինա Ռոդիքա Պրունարիուն ծնվել է 1953թ, Մուրեշի նահանգում: Աշխատել է արտաքին առեւտրի նախարարությունում, այնուհետեւ Ռումինիայի ԱԳ նախարարությունում: 1996-2002թթ. աշխատել է Բուդապեշտում Ռումինիայի դեսպանատանը, 2004-2005թթ.` Ռուսատանում Ռումինիայի դեսպանատանը: 2005թ-ից զբաղեցնում էր Ռումինիայի արտաքին գործերի նախարարության Ընդլայնված Եվրոպայի վարչության տնօրենի տեղակալի պաշտոնը: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունգարերեն լեզուներին:

Տպել էջը