Սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Բելառուսում ՀՀ դեսպանության եւ հայ համայնքի մասնակցության վերաբերյալ
01 մարտի, 2007Ս.թ. փետրվարի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպանության աշխատակիցները եւ բելառուսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ` ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարին` ի հիշատակ Սումգաիթյան ողբերգության անմեղ զոհերի:
Իր ելույթում ՀՀ դեսպանը, դատապարտելով 1988թ. Սումգաիթյան ցեղասպանությունը, միաժամանակ ներկայացրեց իր հիշողությունները 1992թ. Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ անբարո համարեց դրանց շուրջ իրականությունը խեղաթյուրելու Ադրբեջանի շարունակվող քարոզչությունը: