«Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին. Ընտրական վեճեր» թեմայով սեմինարի վերաբերյալ
28 փետրվարի, 2007Ս.թ. մարտի 1-2-ը Երեւանում, ՀՀ ԱԳՆ, Վճռաբեկ դատարանի եւ Հունաստանի Եվրոպական hանրային իրավունքի կենտրոնի կողմից` Հունաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, անց է կացվելու Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին շարքի «Ընտրական վեճեր» խորագրով երկրորդ սեմինարը: Սեմինարը կազմակերպվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:
Սեմինարի աշխատանքներին կմասնակցեն ընտրական օրենսդրության եւ ընտրական վեճերի 8 միջազգային փորձագետներ:
Սեմինարի աշխատանքները կսկսվեն մարտի 1-ին, ժամը 09:30-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի երկրորդ հարկի Գրադարանային սրահում:
Սեմինարի բացումը կկայանա մարտի 1-ին, ժ. 9:30-ին:
Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու:
Տեղեկանք. Հիշյալ խորագրով առաջին սեմինարը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 15-16-ը: