Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջիկա այցերի վերաբերյալ

26 փետրվարի, 2007

Ս. թ. փետրվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Լոնդոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Նույն օրը Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Քեմբրիջի հասարակական միությունում (Cambridge Union Society):

Հաջորդ օրը փետրվարի 28-ին նախարարը աշխատանքային այցով մեկնելու է Իռլանդիա: Դուբլինում նախարարը կհանդիպի Իռլանդիայի արտգործնախարար Դերմոտ Ահերնի (Dermot Ahern) եւ խորհրդարանի Եվրոպական գործերի ընդհանուր կոմիտեի (Joint Committee on European Affairs) ղեկավարի եւ անդամների հետ, նաեւ ելույթ կունենա Եվրոպական գործերի ինստիտուտում (Institute of European Affairs):

Մարտի 1-ին նախարար Օսկանյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Նախարար Օսկանյանը կվերադառնա Երեւան մարտի 4-ին:

Տպել էջը