ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կառավարչի տեղակալ տիկին Կորի Ուդովիցկու հանդիպման վերաբերյալ

26 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Կորի Ուդովիցկուն /Kori Udovicki/:

Զրույցի ընթացքում նախարարը երախտագիտությամբ նշեց այն աջակցությունը, որ ցուցաբերել են ՄԱԿ-ի գործակալությունները Հայաստանի կառավարությանը, մասնավորապես, աղքատության հաղթահարման, հակակոռուպցիոն, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլ ներպետական ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

Բարձր գնահատելով Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մակարդակը, տիկին Կորի Ուդովիցկին ներկայացրեց ՄԱԿ-ի Զարրգացման ծրագրի առաջնայնություններն ու տարածաշրջանում առաջիկա ծրագրերը: Նա իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ՄԱԶԾ ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում:

Տեղեկանք. Կորի Ուդովիցկին 1993-2001թթ. աշխատել է Միջազգային արժութային հիմնադրամում: 2003-2004թթ. աշխատել է Սերբիայի ազգային բանկի կառավարիչ: Եղել է Սերբիայում տնտեսագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր նախագահ: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, սերբերեն լեզուներին:

Տպել էջը