Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարար Աննա Ֆոտիգայի Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի վերաբերյալ

24 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 25-27-ը Հայաստանում է գտնվելու Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարար տկն. Աննա Ֆոտիգայի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են Լեհաստանի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ:

Երեւանում գտնվելու ընթացքում Լեհաստանի ԱԳՆ պատվիրակությունը այցելելու է Մատենադարան (փետրվարի 26-ին, ժ.10:05-ին), իսկ հաջորդ օրը` Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն (փետրվարի 27-ին, ժամը 11:45-ին):

ՀՀ արտգործնախարար Վ.Օսկանյանի հետ հանդիպումը կկայանա ս.թ. փետրվարի 26-ին ժամը 12.00-ին: Օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում մինչեւ փետրվարի 26-ի, ժ. 11:00-ն:

Հանդիպումից անմիջապես հետո ժ.12.30-ին տեղի կունենա Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այն լուսաբանել ցանկացող լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում, մինչեւ փետրվարի 26-ի ժ. 12:00-ն:

Տպել էջը