Մինսկի Ազգային ակադեմիական թատրոնում Վիլյամ Սարոյանի ստեղծագործության բեմադրության վերաբերյալ

22 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 20-ին Մինսկի Յանկա Կուպալայի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմում Վիլյամ Սարոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» ստեղծագործության բեմադրությամբ հանդես եկավ «Մոսկվայի հայկական թատրոն»-ը: Գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի չորսամյա այս թատերախումբը ձեւավորվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

Թատերախմբի ելույթը Մինսկում կազմակերպվել էր բելառուսահայ համայնքի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, Յանկա Կուպալայի անվան Ազգային ակադեմիական թատրոնի եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության միջեւ կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա:

Հանդիսատեսների թվում, Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին ընկերակցում էին Բելառուսի մշակույթի նախարարության եւ Մինսկում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Թատերախմբի արտագնա այս անդրանիկ ելույթը արժանացավ լեփ լեցուն դահլիճի բուռն ծափահարություններին:

Տպել էջը