«Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում եկամտի ստեղծման եւ զբաղվածության ծրագրերի մասնակցային ծրագրավորում, մոնիտորինգ եւ գնահատում» խորագրով տարածաշրջանային սեմինարի

21 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի կունենա ՄԱԿ-ի Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP), ՀՀ արտաքին գործերի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ կազմակերպված ենթատարածաշրջանային սեմինար: Այն կընթանա «Կենտրոնական Ասիայում եւ Կովկասյան երկրներում եկամտի ստեղծման եւ զբաղվածության ծրագրերի մասնակցային ծրագրավորում, մոնիտորինգ եւ գնահատում» խորագրի ներքո:

Միջոցառման մասնակցելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, ինչպես նաեւ Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ոզբեկստանի պաշտոնական պատվիրակություններ:

Մասնակիցները կներկայացնեն իրենց երկրներում եկամտի ստեղծման եւ զբաղվածության ծրագրերի մշակման, մոնիտորինգի եւ գնահատման ներկա համակարգերը:

Սեմինարի ընթացքում քննարկումներ են ծավալվելու նաեւ եկամտի ստեղծման եւ զբաղվածության ծրագրերի միջոցով աղքատության հաղթահարման թեմայի շուրջ:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են հիշյալ սեմինարը լուսաբանելու:

Սեմինարն անցկացվելու է «Կոնգրես» հյուրանոցում, բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժ. 09:15-ին:

Տպել էջը