Հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների նախագահների հանդիպման վերաբերյալ

21 փետրվարի, 2007

2007թ. փետրվարի 20-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների նախագահներ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գեորգի Մանջգալաձեի հերթական հանդիպումը, որին մասնակցել են նաեւ փորձագետներ:

Հանդիպման արդյունքում համաձայնեցվել են սահմանագծի եւս մի քանի հատվածներ:

Կողմերը պայմանավորվել են հանձնաժողովների հաջորդ համատեղ նիստն անցկացնել ս.թ. հունիսին Թբիլիսիում:

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու հետ: ՀՀ ԱԳ փոխնախարարը պարոն Բեժուաշվիլուն տեղեկացրել է սահմանագծման գործընթացի մասին: Համդիպման ընթացքում նաեւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տպել էջը