Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ
19 փետրվարի, 2007Այցի ընթացքում նախատեսվում են Գերմանիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Արտգործնախարար Օսկանյանի հետ հանդիպումը կկայանա ս.թ. փետրվարի 20-ին ժամը 13:35: Օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում մինչեւ փետրվարի 20-ը ժ. 12:00-ն:
Հանդիպումից անմիջապես հետո ժ.14:10 տեղի կունենա Վարդան Օսկանյանի եւ Գերմանիայի արտգործնախարարի համատեղ ասուլիսը. լուսաբանել ցանկացող լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում, մինչեւ փետրվարի 20-ը ժ. 12:00-ն:
Փետրվարի 20-ին, ժամը 13:00 ծրագրված է նաեւ պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակ դնելու արարողություն: