Հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովի նախագահների հանդիպման վերաբերյալ
19 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 19-21-ը Թբիլիսիում կկայանա Հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահներ` ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի եւ Վրաստանի ԱԳ փոխնախարար Գեորգի Մանջգալաձեի հանդիպումը:
Համանախագահները կքննարկեն հայ-վրացական պետական սահմանի որոշ հատվածների համաձայնեցման հետ կապված հարցեր: