Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարության` հայկական համայնքների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

16 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարության անդամները հանդիպեցին Հայաստանի եւ Արցախի գյուղերի վերականգնման ծրագրում ներգրավված համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դոնորների հետ:

Հանդիպմանը, որը բացեց «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Թերզյանը, ներկա էին համայնքային ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից ու Շվեյցարիայից:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի առանցքը հանդիսացող Հայաստանի եւ Արցախի գյուղերի վերականգնման ծրագրի իրագործման հետ առնչվող հարցեր:

Հավաքի արդյունքներով հստակեցվեցին ծրագրի մեկնարկի ժամկետները եւ իրականացման մեխանիզմները:

Տպել էջը