Հայաստանի եւ Հունաստանի միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները համակարգող հանձնաժողովի նիստի վերաբերյալ
16 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 14-15-ին Աթենքում կայացավ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները համակարգող հանձնաժողովի նիստ: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Դավիթ Երիցյանը:
Քննարկվեցին երկու երկրների միջեւ բեռնատար եւ ուղեւորատար ավտոտրանսպորտային փոխադրումներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կարգավորելու առաջացող խնդիրները եւ հնարավորինս աջակցելու այդ ոլորտներում գործող տնտեսվարողներին` զարգացնելու ապրանքների եւ ուղեւորների միջպետական փոխադրումները:
Հունական կողմը հաստատեց ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններում Հայաստանին աջակցելու իր պատրաստակամությունը:
Քննարկումների արդյունքների հիման վրա ստորագրվեց համատեղ արձանագրություն: Որոշվեց նաեւ հանձնաժողովի հաջորդ նիստը անցկացնել Հայաստանում:
Նիստին մասնակցում էր նաեւ Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը: